Հայաստան. «Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում» ծրագրի ամսական հաղորդագրություն | Europe/Central Asia | DW | 28.12.2022
  1. Inhalt
  2. Navigation
  3. Weitere Inhalte
  4. Metanavigation
  5. Suche
  6. Choose from 30 Languages

Europe/Central Asia

Հայաստան. «Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում» ծրագրի ամսական հաղորդագրություն

Բաժանորդագրվեք մեր ամսական տեղեկագրին՝ Հայաստանի անկախ մեդիայի գործունեության վերաբերյալ տեղեկացված լինելու համար։

Լրագրո՞ղ ես, հետաքննական լրագրությամբ ու փաստերի ստուգմամբ հետաքրքրված մասնագե՞տ, մեդիա մենեջե՞ր, երիտասարդ մասնագե՞տ ես, ուսանող, կամ գուցե պարզապես հետաքրքրվու՞մ ես հայաստանյան մեդիայով:

Արդեն կարող եք բաժանորդագրվել մեր ծրագրի ամսական հաղորդագրություններին՝ ծանոթանալու մեր և ծրագրի գործընկերների ամփոփ թարմացումներին, հնարավորություններին։

«Եվրոպական մեդիա հարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակում Դոյչե Վելլե Ակադեմիան և գործընկերները ներդրել են իրենց ջանքերը՝ զարգացնելու տեղական մեդիայի կարողությունները և ստեղծելու վստահելի և ստուգված տեղեկատվություն մեդիադաշտում։

Ամսական հաղորդագրությունը հասանելի կլինի հայերենով և անգլերենով։ Մեր ամսական թարմացումների միջոցով դուք հնարավորություն կունենաք դառնալու մեր փաստերի ստուգման, կարողությունների զարգացման ճանապարհային քարտեզի ուղեկիցը և տեղեկանալու ծրագրի տարբեր բաղադրիչների միջոցով բնապահպանական խնդիրները լուսաբանելուն ուղղված քայլերին: Ավելին, դուք կծանոթանաք մեր տեղական և մարզային մեդիա գործընկերների հետ և կտեղեկանաք նրանց հաջողության պատմությունների և ձեռքբերումների մասին։

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրիրն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, Հետք / Հետաքննող լրագրողնել ՀԿ-ի, ԲիԲիՍի Մեդիա Էքշնի, Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան-ի և Ֆակտոր ԹիՎի-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։

 

Այս տեղեկագիրը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Դոյչե Վելլե Ակադեմիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները